Գրավատների աշխատակիցները և գազավորված ըմպելիքներ արտադրողները բողոքի ակցիա են իրականացնում

Նրանք կառավարության շենքի դիմաց են

Գազավորված ըմպելիքներ արտադրողների, գրավատների ու արտարժույթի փոխանակման կետերի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց:

Գրավատների ու արտարժույթի փոխանակման կետերի աշխատակիցները բողոքում են ընդդեմ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի։

Ըստ նախագծի՝ կառավարությունը պատրաստվում է 60 անգամ ավելացնել գրավատների ու փոխանակման կետերի համար տարեկան պետական տուրքը։

Գազավորված ըմպելիքներ արտադրողները պայքարում են Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների դեմ:

Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ՝«Ոչ գազավորված ըմպելիքների թանկացմանը», «Դեմ եմ լիմոնադի թանկացմանը», «Ես դառնում եմ գործազուրկ», «Կառավարությունը սպանում է միջին բիզնեսը» եւ այլն:

*

*