Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ՝ Խնկո Ապոր գրադարանում

Ծրագրին մասնակցում են Երեւանի եւ մարզերի 100 գրադարանավարներ, որոնց կտրվեն վկայականներ եւ թիմային հավաստագրեր:
gradaran
Խնկո Ապոր անվան գրադարանում այսօր սկսկվել են գրադարանավարների վերապատրաստման դասընթացները: Դրանք կազմակերպել է «Հայկական գրադարանային ասոցիացիա»-ն՝ Ամերիկայի Իլինոյսի համալսարանի Մորթենսոն միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի հետ համատեղ: Դասընթացների թեման` «Գրադարանների նորարարական կառավարման մեթոդներն» են:

Ինտերակտիվ դասախոսությունների, քննարկումների, խաղերի միջոցով մասնագետները գրադարանավարներին փոխանցել են գրադարանների կառավարման նոր հմտություններ. ինչ է պետք առաջնորդելու, աշխատաքները կազմակերպելու, գրադարանային գործը զարգացնելու համար: Ծրագրին մասնակցում են Երեւանի եւ մարզերի 100 գրադարանավարներ, որոնց կտրվեն վկայականներ եւ թիմային հավաստագրեր:

«Անձից է կախված՝ որքան պատրաստակամ է ընդունել այդ նորությունները: Շատ կարեւոր է, որ ակտիվ մասնակցություն ունենա, որովհետեւ ծրագիրը շատ հագեցած է խաղերի միջոցով կոլեգաներին լավ ճանաչելու, մարդկային հարաբերությունների, ինքնուրույնություն ձեռք բերելու: Դա շատ կարեւոր է»,- ասում է ծրագրի պատասխանատու Սաթենիկ Ավագյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները