Զինվորներն ազատ ժամանակը գրադարանում են անցկացնում

Գրադարանի տնօրենը որոշել է նրանց սիրելի գրքերը նվիրաբերել զորամասի գրադարանին:

Վանաձորում զորամասն ու գրադարանը համագործակցում են՝ ի շահ զինվորի: Լոռու մարզային գրադարանում կազմակերպվող բոլոր հայրենասիրական միջոցառումներին ներկա են լինում նաեւ վանաձորի Դրաստամատ Կանայանի անվան զորամասի զինվորները: Հայենիքի պաշտպաններն իրենց ազատ ժամանակը գրադարանում են անցկացնում՝ հիմնականում պատմավեպեր ընթերցելով:

Տեսնելով զինվորների սերը գրականության հանդեպ՝ գրադարանի տնօրենը որոշել է նրանց սիրելի գրքերը նվիրաբերել զորամասի գրադարանին:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

*

*