Գորիս-Սիսիան ճանապարհին սաստիկ բուք է

Նախարարությունը վարորդներին հորդորում է առայժմ զերծ մնալ այդ ճանապարհահատվածով երթևեկելուց:
avtojanaparh-buq

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Գորիս-Սիսիան միջպետական ավտոճանապարհին հունվարի 31-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, սաստիկ բուք է և ցածր տեսանելիություն:

Չնայած ճանապարհաշինարարների, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համատեղ գործադրած ջանքերին՝ առաջացած խցանման հետևանքով և սաստիկ բքի պայմաններում դեռևս չի հաջողվում կատարել ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Նախարարությունը վարորդներին հորդորում է առայժմ զերծ մնալ այդ ճանապարհահատվածով երթևեկելուց:

*

*