22:22 - 12.05.2018
1013 Դիտում
Մայիսի 12-ին, ժամը 17:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գորիս թաղամասի տներից մեկի պատշգամբի պատը անձրևի հետևանքով փլվել է և ընկել մոտակայքով անցնող գազատար խողովակի վրա. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել է տան դիմացի պատնեշը (մոտ 8 մետր երկարությամբ և մոտ 3 մետր բարձրությամբ)՝ վնասելով գազատար խողովակը:
Գազի վթարային ծառայության աշխատակիցները կատարել են գազատարի վերականգնման աշխատանքներ:
Փրկարարներն անվտանգության ժապավեններով սահմանազատել են փլուզված տարածքը:
Տուժածներ չկան: