Գորիսում, Կապան ­-Քաջարան ճանապարհահատվածում եւ Մեղրու լեռնանցքում խիտ մառախուղ է

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
marakhugh

Գորիսի ամբողջ տարածաշրջանում, Կապան ­-Քաջարան ճանապարհահատվածում, Մեղրու լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 30-­50մ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Վայք­-Սարավան, Սիսիան­-Գորիս ճանապարհահատվածներում, Արագածի եւ Սևանի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում եւ Վարդենյաց լեռնանցքում մառախուղը համեմատաբար թույլ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

*

*