Գորիսում մեկնարկում է նոր բնակարանաշինական ծրագիր

Նախատեսվում է շահագործման հանձնել շուրջ 40 բնակարան
goris

Գորիս համայնքի բնակարանային խնդիրներ ունեցող մի շարք  ընտանիքներ կապահովվեն նոր բնակարաններով: Այս մասին հայտնել է համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը:  Գորիսում տարիներ առաջ հրդեհված շենքերի տարածքը  (Անկախության 107 հասցեում գտնվող)  կփոխարինվի նորակառույց թաղամասով:

Գորիսի համայնքի ղեկավարի խոսքերով՝ շինաշախատանքերը նախագծման փուլում են և մարտ ամսին շինարարության մեկնարկը կտրվի: 

Սոցիալական բնակարանային ծրագրի առաջին փուլի ընթացքում նախատեսվում է շահագործման հանձնել շուրջ 40 բնակարան: 2 մուտքով 4 հարկ ունեցող շենքը, Առուշանյանի խոսքերով, կառուցվելու է ժամանակակից ճարտարապետական լուծումներով և իր հարմարավետությամբ ու պայմաններով՝ լինելու է լավագույնը:  Բնակարանները առաջնահերթ տրվելու են սոցիալապես անպահով, բազմազավակ և բնակարանային խնդիրներ ունեցող ընտանիքներին:

*

*