Գործազուրկների թիվը նվազել է

Գործազուրկների թիվը 2017-ին նվազել է 7 տոկոսով նախորդ տարվա համեմատ:
ashkhatanq

Գործազուրկների թիվը 2017-ին նվազել է 7 տոկոսով նախորդ տարվա համեմատ: Այնուամենայնիվ, աշխատաշուկայի գերակա խնդիրն է շարունակում մնալ առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունը. գործատուները փնտրում են մի քանի հմտություններով օժտված մասնագետների: Գործազրկության, աշխատաշուկայի վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ՀՀ զբաղվածության պետական գործակալության աշխատաշուկայի  վերլուծության, կանխատեսման և գնահատման բաժնի պետ Հասմիկ Թադևոսյանի հետ:

-Տիկին Թադևոսյան, աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվն այս տարի որքա՞ն է:

 Հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք է փնտրում 88609 մարդ, որոնցից գործազուրկի կարգավիճակ ունի 73621-ը:  Գործազուրկների թվում ամենաշատը ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողներն են՝ 54.8 տոկոս: Բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների քանակը կազմում է 12.5 տոկոս, միջին մասնագիտական կրթություն ունեցողներինը՝  18.1,  նախնական մասնագիտական կրթություն ունեցողներինը՝ 5.5 տոկոս: Հիմնականում նրանք աշխատանք են փնտրում իրենց մասնագիտությամբ, իսկ չունեցողներին ցանկության դեպքում ընդգրկում ենք մասնագիտական ուսուցման դասընթացներում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

*

*