Գնդապետ․ Անգամ աշխարհի գերհզոր բանակները չեն կարող խոցել «Իսկանդեր»-ը

Հարցազրույց զորամասի հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Գրիգոր Սահակյանի հետ:
grigor-sahakyan
hayzinvor.am  կայքը զրուցել է զորամասի հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Գրիգոր Սահակյանի հետ:
-Պարոն գնդապետ, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի պնդումը, թե Ադրբեջանն արդեն ունի հակահրթիռային զենք, որն ունակ է հարվածելու հայկական կողմի «Իսկանդերից» արձակված հրթիռները:
–Դատարկաբանությո՛ւն: Բացահայտ սուտ է` ուղղված մեղմելու իրենց հասարակության մեջ տիրող ահուսարսափը: Նա պարզապես որոշել է գլուխ գովել եւ հերթական անգամ ի ցույց է դրել մասնագիտական գիտելիքների ցածր մակարդակը: Անգամ աշխարհի գերհզոր բանակների ներկայացուցիչները չեն պնդում, որ ունակ են «Իսկանդեր» խոցելու: Այդ համակարգի հրթիռի արագությունը հետագծի սկզբնական հատվածից հետո վայրկյանում 2100 մետր է: Նման արագությունը անհնար է կասեցնել Ադրբեջանի սպառազինությունում առկա համալիրներով:

–Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ–ն հրապարակեց տեսանյութ՝ նշելով, որ ձեռք են բերել ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետի արդիականացված հրթիռներ: Հակազդման ի՞նչ միջոցներ ունենք:

Նախ ասեմ, որ այդ համակարգի հնարավորությունները չափազանցված են: Կրակի առավելագույն հեռավորությունը 6 կմ է, այն կարելի է խոցել հարվածային զինատեսակներով: Այն կիրառողը ավելի վտանգված է, քան դրանից պաշտպանվողը: Ապրիլյան մարտագործողությունների ժամանակ մեր ստորաբաժանումների կողմից իրականացվել է խոցում, մեկ միավոր էլ վնասել ենք: Նշված զինատեսակի կիրառումից կորուստներ չենք ունեցել: Վստահեցնում եմ, որ դրանք ժամանակին հայտնաբերելու եւ ոչնչացնելու բոլոր հնարավորություններն ունենք: Այնպես որ, ակտիվ մարտագործողությունների ժամանակ ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» հրանետները պարզապես չեն հասցնի կրակային դիրք զբաղեցնել:

 Հարզազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Tags

*

*