Օգոստոսի 4-ին երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ մերձքաղաքային էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների

Երկաթուղայինի օրվա կապակցությամբ...
elektragnacq

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին, Երկաթուղայինի օրվա կապակցությամբ, երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով՝ բացառությամբ №100/101 և 102/103 Երևան-Գյումրի-Երևան և Գյումրի-Երևան-Գյումրի էքսպրեսների, կլինի անվճար:

Անվճար կգործեն հետևյալ ուղերթները՝

  • Երևան-Գյումրի-Երևան (սովորական էլեկտրագնացքներ)
  • Երևան-Արաքս-Երևան
  • Աբովյան-Ալմաստ-Շորժա
  • Երևան-Երասխ-Երևան

Հայաստանի երկաթուղայինները իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով:

*

*