«Ոչ ոք չի կարող ստիպել հրաժարվել բարձր աշխատավարձից և մնալ Հայաստանում»․ Սամվել Հարությունյան — Երկիր Մեդիա

«Ոչ ոք չի կարող ստիպել հրաժարվել բարձր աշխատավարձից և մնալ Հայաստանում»․ Սամվել Հարությունյան

Հայաստանում գիտության ոլորտում աշխատող երիտասարդների թիվն ավելացել է:
samvel-harutyunyan

Հայաստանում գիտության ոլորտում աշխատող երիտասարդների թիվն ավելացել է:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Նա նկատեց, որ մինչև 35 տարեկաններին ներգրավելու առումով խնդիրներ չկան, սակայն այլ իրավիճակ է 35-ից բարձր տարիքային խմբերում:

«Մեր գիտական ծրագրերի 25-26 տոկոսը ղեկավարում են մինչև 35 տարեկան երիտասարդները: Մեր խնդիրը սկսվում է ավելի բարձր տարիքային խմբում: Երբ երիտասարդներն ավելի բարձր որակ են ձեռք բերում, սկսում են իրենց աշխատանքները հրատարակել բարձր ռեյտինգային ամսագրերում, ապա դառնում են գայթակղիչ դրսի համար: Ոչ ոք չի կարող ստիպել հրաժարվել բարձր աշխատավարձից և մնալ Հայաստանում: Այլ հարց է՝ ինչպես աշխատել այս մարդկանց հետ: Եթե կապը չի կորում, ապա նրանք համագործակցում են Հայաստանի հետ: Մեր գիտական ծրագրերում ընդգրկված են մեծ թվով գիտնականներ, որոնք նախկինում Հայաստանում էին աշխատում, ներկայում՝ արտերկրում»,-ասաց նա:

*

*