Հայ գիտնականը համոզված է, որ կգտնվի երեւանյան հիվանդության բուժումը

Երեւանում անցկացվում է Հայաստանի անկախության 25 ամյակին նվիրված «Համահայկական գիտական համաժողով»։

Էրիկ Ազնավուրյանն արդեն 3 տարի է, ինչ Միացյալ նահանգներում է ապրում. գնացել է այնտեղ սովորելու, եւ արդեն մեկ տարուց ավել է, ինչ աշխատում է Կալիֆորնիայի տեխնոլոգիական կենտրոնում: Այնտեղ նա զբաղվում է իմունային եւ գենետիկական որոշ հիվանդությունների բուժման նոր մեթոդների հայտնաբերմամբ: Երիտասարդ գիտնականը համոզված է, որ իր հետազոտությունները կօգնեն գտնել նաեւ երեւանյան հիվանդության բուժման ձեւը:

«Ուրիշ գենետիկ հիվանդություններ կան, որ ավելի տարածում ունեն, քան երեւանյանը, եւ մարդիկ, շուկային նայելով, միջոցներ են փնտրում դրանց դեմ, այդ իսկ պատճառով կան հայ գիտնականներ, որ անում են այն, ինչ օգտակար է Հայաստանի համար: Դրա համար ենք այստեղ, որ շուկայից դուրս Հայաստանի համար օգտակար բան անենք»,- ասում է Էրիկ Արզումանյանը:

Էրիկը թեեւ պարբերաբար լինում է Հայաստանում, բայց այս անգամ եկել է հատուկ նպատակով: Նա մասնակցում է  Հայաստանի անկախության 25 ամյակին նվիրված «Համահայկական գիտական համաժողով»-ին, որը կայանում է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակում՝ «Երիտասարդ կենսաբանների ասոցացիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ:

Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գեւորգ Վարդանյանի հավաստմամբ, գիտաժողովն աննախադեպ է իր բնույթով. աշխարհի տարբեր մասերից մեկ հարկի տակ են հավաքվել հայազգի հռչակավոր գիտնականներ: Նպատակը՝ նրանց ռեսուրսները հայրենական գիտության զարգացմանը ծառայեցնելն է:

«Իրենք պատրաստակամ են իրենց լաբորատորիաներում մեր երիտասարդ գիտնականներին ընդունել, վերապատրաստում տեղի ունենա, բայց մի սկզբունքով, որ այդ գիտնականները վերադառնան Հայաստան եւ նոր ուղղություններ հիմնադրեն այստեղ» ,- ներկայացնում է Գեւորգ Վարդանյանը:

 

 

Մանրամասները՝ տեսանյութում
Մեկ Մեկնաբանություն
  • Հայ գիտնականը համոզված է, որ կգտնվի երեւանյան հիվանդության բուժումը — Armenian National Committee of America
    23 сентября 2016 at 00:00

    […] Source: Yerkir Media Link: Հայ գիտնականը համոզված է, որ կգտնվի երեւանյան հիվանդու… […]

  • *

    *