Սփյուռքի նախարարությունը պատրաստակամ է աջակցելու ՀՄԸՄ ծրագրերին

ՀՄԸՄ100-ամյակին նվիրված գիտաժողով
hm@m

ՀՀ սփյուռքի նախարարությունում մեկնարկել  է ՀՄԸՄ հիմնադրման 100-ամյակին նվիրված գիտաժողովը:

Գիտաժողովի շրջանակում մարվեց և շրջանառության մեջ դրվեց նամականիշ՝ «Սպորտ. Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակ»-ին:

Բացման խոսքում Սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանն ասաց, որ ՀՄԸՄ 100-ամյակը հիանալի առիթ է հոմենթմենի գործունեությունը կարևորելու, ուսումնասիրելու, հանրայնացնելու և արժևորելու նրա դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում:

«Վստահեցնում եմ, որ սփյուռքի նախարարությունը պատրաստակամ է մշտապես աջակցելու հոմենըթմենի ծրագրերին, որոնք կհանգեցնեն որակական նոր մակարդակի համագործակցության: Մենք այսօր նոր սկիզբ ենք դնում Հայաստան- Սփյուռք կապերի մեջ, նոր ձևաչափով, գործելով նոր Հայաստանում»,-ընդգծեց Տեր-Գրիգորյանը:

ՀՄԸՄ Կենտրոնական վարչության անդամ Իշխան Եղիայանն էլ հավելեց, որ  հոմենըթմենին նվիրված գիտաժողովն իր տեսակի մեջ, թերևս, առաջինը չէ, բայց իր ձևի և բովանդակության մեջ մեծ կարևորություն է ներկայացնում:

Գիտաժողովի ընթացքում «ՀՄԸՄ կազմավորումը, առաջին քայլերն ու գործունեությունը» թեմայով զեկուցում կկարդա Հայկ Դեմոյանը: «Մայր Հայրենիք վերադարձն ու գործունեությունը (1918-1921)» թեման կշոշափի Հարութ Չեքիճյանը:

«ՀՄԸՄ իբրեւ Սփյուռքում հայապահպանության ջահակիր եւ համասփյուռքյան կառույցի ստեղծումը» թեմայով կզեկուցի Տիգրան Ճինպաշյանը:

«Վերընձյուղում Հայրենիքում եւ գործունեությունը 1989-ից մինչեւ մեր օրերը» թեման կարծարծի Գեղամ Մանուկյանը:

Գիտաժողովի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Երկիր մեդիա»-ի ֆեյսբուքյան էջում:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները