«Մաղթում եմ, որ ապրենք երջանիկ ու արժանապատիվ երկրում…»

Դարձ դեպի մեր տեսակը...
ginosyan

«Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը yerkirmedia.am կայքի հետ զրույցում հայ ընթերցողներին փոխանցեց ամանորյա իր մաղթանքներն ու ցանկությունները:

«Շնորհավորում եմ բոլորիս, մաղթում, որ ապրենք երջանիկ ու արժանապատիվ երկրում: Հայ ժողովրդին մաղթում եմ երջանկություն, առողջություն և դարձ դեպի մեր տեսակը, արժանապատիվ հայի տեսակի վերականգնում: Ցանկանում եմ ուժ, կամք, տոկոնություն, սեփական ճակատագրին տեր կանգնելու ինքնավստահություն: Սրտանց շնորհավորում եմ նաև yerkirmedia. am կայքի անձնակազմին, բոլոր ընթերցողներին և հեռուստադիտողներին»:

Գագիկ Գինոսյանը հիշեց նաև, որ հունվարի 1-ը մեզ համար ևս մի կարևոր օր է. այդ օրն է ծնվել Գարեգին Նժդեհը, և շնորհավորեց հայ ժողովրդին զորավարի ծննդյան օրվա առթիվ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները