Գեղարքունիքի մարզում համապետական շաբաթօրյակին մասնակցում է 536 կազմակերպություն

...288 միավոր տեխնիկա, շուրջ 12400 մարդ
gexarquniq-shabatoryak

Սեպտեմբերի 8-ի առավոտվա ժամը 10-ից Գեղարքունիքի մարզի բոլոր բնակավայրերում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը, որին մասնակցում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, հանրակրթական դպրոցների աշակերտներ, բուհերի եւ միջնակարգ մասնագիտական հաստատությունների ուսանողներ:

Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից՝ մարզում համապետական շաբաթօրյակին մասնակցում են 536 պետական ու մասնավոր կազմակերպություն, 288 միավոր տեխնիկա, շուրջ 12400 մարդ:

*

*