Գեղարքունիքի մարզում նկատվում են թիթեռների հոծ երամներ

Նրանք վնաս չեն պատճառում գյուղատնտեսությանը կամ բնությանը
titer,-gexarqunik

Գեղարքունիքի մարզում վերջին մի քանի օրերի ընթացքում բնակավայրերի ներսում, ճանապարհներին, դաշտերում ու լեռներում նկատվում են թիթեռների հոծ երամներ, որոնք թռչում են ամենատարբեր ուղղություններով: «Արմենպրես»-ի հարցմանը պատասխանելով՝ «Սեւան ազգային պարկի»-ի պահպանության բաժնի տեսուչ, վայրի թռչունների  խնամակալ Արտակ Սարգսյանը նշեց, որ նման երեւույթը կապված է բնակլիմայական փոփոխությունների հետ:

«Դա հիմնականում պայմանավորված է բարձր խոնավությամբ ու դրան հաջորդած տաք ջերմաստիճանով: Թիթեռներն իրենց թրթուրավոր պատյաններից հերթով դուրս գալու փոխարեն միանգամից են դուրս եկել: Այդ հերթականությունն է խախտվել, որն էլ հանգեցրել է նման քանակի առկայությանը: Ամռան ընթացքում թիթեռների հոծ երամները կշարունակեն դիտվել հաճախակի, իսկ ջերմաստիճանի նվազեցման հետ աշնան շեմին արդեն կպակասեն: Ամեն դեպքում, նրանք վնաս չեն պատճառում գյուղատնտեսությանը կամ բնությանը, դրանից պետք չէ վախենալ»,- ասաց Արտակ Սարգսյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները