Գեղարքունիքի մարզում պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Օգոստոսի 13-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից որովայնի շրջանում վնասվածք է ստացել
zinvor

Երեկ՝ օգոստոսի 13-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով Գեղարքունիքի մարզում զինծառայող է հրազենային վնասվածք ստացել։ Ժամը 23։50-ի սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել 37-ամյա Արտակ Օ.-ն։ Այս մասին մեզ տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Ըստ տեղեկությունների՝ վերջինս, նույն օրը գտնվելով մարտական դիրքում, իրականացնելիս է եղել հերթապահություն, երբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից որովայնի շրջանում ստացել է «որովայնի վերջին հարկի միջանցիկ գնդակային վիրավորում» վնասվածք։

Փաստի առթիվ սպանության փորձի հատկանիշներով Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Արտակ Օ.-ն պայմանագրային զինծառայող է։

ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ զինծառայողին երեկ տեղափոխել են Երևան՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։