Գերմանիայում բուժում ստացող Գեւորգն արդեն կարողանում է շարժել ոտքերը (տեսանյութ)

Գևորգ Եղիազարյանը վիրավորվել էր 2011թ.-ի դեկտեմբերի 27-ին Մարտակերտի շրջանի պաշտպանական դիրքում:
gevorg-egiazaryan

Ադրբեջանի կողմից վիրավորված զինծառայող Գևորգ Եղիազարյանը, որը շարունակում է բուժումը Գերմանիայում, արդեն կարողանում շարժել վերջույթները: Գևորգն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսանյութ այն մասին, թե ինչպես է կարողանում շարժել ոտքերը՝ անվասայլակի վրա նստած:

Գևորգ Եղիազարյանը վիրավորվել էր  2011թ.-ի դեկտեմբերի 27-ին Մարտակերտի շրջանի պաշտպանական դիրքում՝ շփման առաջին գծում, մարտական պարտականությունները կատարելու ժամանակ՝ ադրբեջանցի դիպուկահարի կողմից,ինչի հետևանքով վնասվել էին նրա ողերն ու ողնաշարը: Երեք տարի շարունակ նա գամված է եղել անկողնուն, չի կարողացել քայլել, շարժել վերջույթները:

Մեկ Մեկնաբանություն
  • Գերմանիայում բուժում ստացող Գեւորգն արդեն կարողանում է շարժել ոտքերը (տեսանյութ) — Armenian National Committee of America
    20 ноября 2016 at 00:00

    […] Source: Yerkir Media Link: Գերմանիայում բուժում ստացող Գեւորգն արդեն կարողանում … […]

  • *

    *

    Լրահոս

    Բոլոր նորությունները