ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան

Գերմանիայի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։
frank-valter-shtaynmayer

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հունիսի 29-30-ը Հայաստան այց կկատարի Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Գերմանիայի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։

Հունիսի 29-ին կկայանան Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով։

*

*