Գարեգին Երկրորդը ընդունել է պաշտպանության նախարարին

Կաթողիկոսը շնորհավորել է մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ:
tonoyan-garegin-b

Մայիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին:

Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքներն է հղել նախարարին նշանակման առիթով՝ շնորհավորելով նաև մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ:

Հայոց Հայրապետն իր հայրական օրհնությունն ու շնորհավորանքները փոխանցեց Հայոց հաղթական բանակի քաջարի զինվորներին ու հրամանատարներին:

Պաշտպանության նախարարն իր խոսքում մեծապես կարևորել է Հայ Եկեղեցու և ՀՀ ՊՆ միջև առկա սերտ համագործակցությունը:

 

*

*