Գեորգի Կուտոյանը մասնակցել է ԱՊՀ երկրների ԱԱԾ ղեկավարների նիստին

Նիստը տեղի է ունեցել Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում՝ 2017 թվականի մայիսի 24-ին :
georgi-kutoyan

Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք  Բիշքեկում 2017 թվականի մայիսի 24-ին տեղի է ունեցել ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Գեորգի Կուտոյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի,  միջազգային փոխադրամիջոցների անվտանգության ապահովման, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման և համագործակցության այլ  հարցեր:

*

*