ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալը շտապ հրավիրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ

«Որեւէ զինվորական իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, հակառակ դեպքում խստագույնս կպատժվի»
nikol-pasinyan-dirqer-zinvor-banak22 (1)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապ իր մոտ է կանչել ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի նորանշանակ տեղակալ, գեներալ Միքայել Արզումանյանին՝ բացատրություններ ստանալու։ Այդ մասին մեր թղթակցի հարցին ի պատասխան տեղեկացրեց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։

Վարչապետի հստակ դիրքորոշումն է՝ որեւէ զինվորական իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, հակառակ դեպքում խստագույնս կպատժվի, ասաց Արման Եղոյանը ի պատասխան մեր թղթակցի այն հարցի, թե  ինչպիսին է վարչապետի դիրքորոշումը՝ ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի՝ Արցախում քաղաքական գործունեությամբ զբաղվելու նշանների։

Տեղեկացնենք, որ այսօր «Արցախյան զարթոնք» նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ Ստեփանակերտում հանրահավաք են հրավիրում՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով, եւ շեշտել են, որ իրենց աջակցում է նաեւ գեներալ Միքայել Արզումանյանը։ Նախաձեռնող խումբը նաեւ գեներալի հետ արված  լուսանկար է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում։

Միքայել Արզումանյանը ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ էր նշանակվել հունիսի 27-ին:

 

 

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները