Գեներալ Ապրիամովն ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր...
apriamov

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Էնրիկո Ապրիամովին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու և զինվորական ծառայությունից արձակելու մասին:

Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նախագահի հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերը` ո ր ո շ ու մ ե մ.

Գեներալ-լեյտենանտ Էնրիկո ԱՊՐԻԱՄՈՎԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից և արձակել զինվորական ծառայությունից»:

*

*