Վթարի հետևանքով դադարեցվել է Կամո և Շիրակ համայնքների գազամատակարարումը

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքում վնասվել է ․․․
gaz-elektraenergia

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ մայիսի 3-ին` ժամը 17։35-ի սահմաններում, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքում վնասվել է Շիրակի մարզի Կամո և Շիրակ համայնքները սնող միջին ճնշման գազատարը։

Իրականացվում են վթարավերականգնման աշխատանքներ, որոնց ավարտի և գազաթողարկման աշխատանքների մասին անհատապես կտեղեկացվեն Կամո և Շիրակ համայնքների գազասպառող բաժանորդները։

*

*