Վանաձորում օգոստոսի 26-ին գազանջատում կլինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է
gaz,

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 26-ին` ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տավրոս», «Տարոն 1, 2, 3, 4» թաղամասերի և Սարի թաղի բազմաբնակարան շենքերի, առանձնատների, կենցաղային և արտադրական սպառում ունեցող կազմակերպությունների, ինչպես նաև Դարպաս գյուղի և «Բեսառաս» ՍՊԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:

*

*