Ժամանակավորապես դադարեցվել է հանրապետության գազամատակարարումը

Սեպտեմբերի 24-ից մինչև սեպտեմբերի 26-ը
gaz

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին սեպտեմբերի  24-ից մինչև սեպտեմբերի 26-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Գազի մատակարարումը դադարեցվում է Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով: Հանրապետության գազամատակարարումը դադարեցվել է ժամը 07:00-ից:

Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին:

*

*