Բնապահանական պետական տեսչությունը 196 գայլի մորթի է ստացել

Գայլերի որսը թույլատրվում է որսաշրջանի բացման օրից:
gayl-hoshotel

Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը 2016 թվականին կենդանական աշխարհի պահպանության ոլորտում հայտնաբերել է 149 խախտում, ինչի արդյունքում կայացվել է 83 վարչական պատասխանատվության ակտ` 5.7 միլիոն դրամ գումարով եւ 44 շրջակա միջավայրին պատճառած վնասի ակտ` 4.7 միլիոն դրամ գումարով: Բնապահպանության նախարարությունից տեղեկացրին, որ որսաշրջանի ընթացքում առգրավվել է 197 հա ձկնգողության պարագա, 138 գծամետր ձկնորսական ցանց, 1 որսորդական հրացան, 53 կգ կարաս տեսակի ձուկ, 423 կգ խեցգետին: Հայտնաբերվել է 1 բեզուարյան այծի, 17 նապաստակի, 12 քարակաքավի ապօրինի որսի դեպքեր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում բնապահպանության նախարարության Բնապահանական պետական տեսչության անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի ավագ պետական տեսուչ Արթուր Բեգլարյանը նշեց, որ որսաշրջանի ընթացքում միշտ էլ խախտումներ արձանագրվում են:

«Այդ խախտումների համար համապատասխան տուգանքներ են սահմանված»,-ասաց նա;

Անդրադառնալով գայլերի որսի ծրագրին, Բեգլարյանը նշեց, որ այն այս տարի եւս շարունակվելու է: «

Այս տարի եւս սահմանվել է որս 200 գայլի համար: Արդեն իսկ 196 գայլի մորթի ընդունել ենք, մնացել է 4-ը»,-ասաց պետական տեսուչը, հավելելով, որ գայլի մորթիների համար պարգեւավճարը մոտ 94 հազար դրամ է:

«Գայլերի որսը թույլատրվում է որսաշրջանի բացման օրից: Պարգեւավճար սահմանվում է նաեւ այն դեպքում, երբ օրինակ գայլերի հարձակումներ են գրանցվում անասունների վրա որսաշրջանից դուրս»,-հավելեց Բեգլարյանը:

ՀՀ տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքների) սիրողական որսը թույլատրվում է իրականացնել յուրաքանչյուր տարվա օգոստոսի երրորդ շաբաթից սկսած մինչեւ հաջորդող տարվա փետրվարի վերջը:

*

*