Գայլերը կովերի են հոշոտել

Փոքր Այրում գայլերը հարձակվել են խոշոր եղջերավոր անասունների վրա:
gayl-vochkhar

Լոռու մարզի Փոքր Այրում գյուղի անտառին կից տարածքում, գայլերը հարձակվել են խոշոր եղջերավոր անասունների վրա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում խոշորացված Ախթալա (փոքր Այրումը համայնքի կազմում է) համայնքի ղեկավար Արկադի  Թամազյանն ասաց, որ գայլերը կենդանիներից մեկին հոշոտել են, մյուսին` վնասել:

«Կովերը պատկանել են մեկ ընտանիքի: Նախկինում համայնքում նման դեպքեր չեն գրանցվել»,-ասաց նա:

*

*