ՄԻՊ-ն անթույլատրելի է համարում վարչապետի պաշտոնակատարի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսումը

ՀՀ սահմանադրությունը երաշխավորում է հաղորդակցության, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը:
artur-nikol2 (1)

Որևէ հեռախոսային խոսակցության անօրինական գաղտնալսում հանգեցնում է այդ կերպ ձեռքբերված տեղեկությունների օգտագործման անթույլատրելիության: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը՝ փոխանցելով Պաշտպանի դիրքորոշումը երեկ վարչապետի պաշտոնակատարի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսման հրապարակման վերաբերյալ։

«ՀՀ սահմանադրությունը երաշխավորում է հաղորդակցության, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը: Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ բացառապես Սահմանադրությամբ նախատեսված նպատակների համար և երաշխիքների պահպանմամբ: Այս երաշխիքը տարածվում է ցանկացած անձի ու ցանկացած տեսակի հեռախոսային խոսակցության վրա»,- մանրամասնեցին Պաշտպանի աշխատակազմից:

*

*