Հայաստանի եւ Արցախի բարձրագույն ղեկավարությունն անկախության տոնի կապակցությամբ այցելեց «Եռաբլուր»

Վեհափառ Հայրապետի կողմից հնչեցվեց աղոթք:
babloyan-bako-sahakyan-armen-sargsyan-nikol-pashinyan

Հայաստանի Հանրապետության եւ Արցախի բարձրագույն ղեկավարությունը՝   Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Նրանք ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

*

*