Հանրապետությունում առաջիկա շաբաթը լինելու է արևային ու տաք

Օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, ցերեկը կանխատեսվում է մինչև +20:
eghanak-garun

Հանրապետությունում առաջիկա շաբաթը լինելու է արևային ու տաք: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Մեզ սպասվում է տաք, հրաշալի գարնանային շաբաթ հանրապետության ողջ տարածքում»,- նշել է Գագիկ Սուրենյանը:

Օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, Երեւանում ցերեկը կանխատեսվում է մինչև +20:

*

*