Գառնիում տեղադրված թեքաչափը կկանխատեսի երկրաշարժերը

Դավիթ Տոնոյանն այցելել է Գառնիի երկրաֆիզիկական դիտարան։
teqachap

Փետրվարի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Գառնիի երկրաֆիզիկական դիտարան (ԳԵԴ)` մասնակցելու դիտարանում գերճշգրիտ լազերային ինկլինոմետրի տեղադրման և շահագործման վերաբերյալ կայանալիք խորհրդակցությանը:

Գառնիի դիտարանում տեղադրված լազերային ինկլինոմետրը՝ որպես սեյսմոլոգիական սարք, առաջինը տեղադրվում է Հայաստանում: Սարքավորումը նախատեսված է միջնաժամկետ և երկարաժամկետ սեյմիկ վտանգը գնահատելու համար, և հնարավորություն է ընձեռում կատարյալ ճշտությամբ հետևել երկրակեղևի անկյունային տատանումներին մեկ տասներորդ նանոռադիանի ճշտությամբ: Այն մեծ ձեռքբերում է նաև երկրաշարժերի հավանական կանխատեսման տեսանկյունից:

Գառնիի դիտարանում ներկայումս գործում են ընդգետնյա ռադոնի և մագնիսաչափական դիտակայաններ: 1991 թ. դիտարանի թունելախորշերից մեկում տեղադրվել և այսօր էլ գործում է ԱՄՆ Համաշխարհային սեյսմիկ գլոբալ ցանցի IRIS համակարգի կայանը: Այն գրանցում է աշխարհում տեղի ունեցող բոլոր միջին ուժի և ուժեղ երկրաշարժերը:

*

*