Վարդավառի տոնին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքն ազատ կլինի

Այցելուները հնարավորություն կունենան...
garni

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը հուլիսի 8-ին հրավիրում է միասին նշելու Վարդավառի տոնը։ Այդ օրը ժամը 10։00-ից 18։00-ն արգելոց-թանգարանի մուտքն ազատ է լինելու։ Այցելուները հնարավորություն կունենան «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի մոտ մասնակցելու միմյանց վրա ջուր ցողելու տոնի ավանդական արարողությանը։

Այս մասին տեղեկացնում են«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ից:

*

*