Գառնին ու Գեղարդը՝ այսուհետ ավելի հասանելի

Սերժ Սարգսյանն այսօր Գառնիի այցի ընթացքում հանձնարարել է ավելի մեծ ուշադրություն դարձնել զբոսաշրջիկներին տարբեր լեզուներով տեղեկատվության ապահովմանը:

Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանն ու Գեղարդի վանքը զբոսաշրջիկների համար ավելի հասանելի կդառնան: Նախատեսվում է «Քարերի սիմֆոնիայի» տարածքում լուսավորություն անցկացնել, Խոսրովի արգելոցից մուտք ապահովել դեպի «Քարերի սիմֆոնիա»: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գառնիի այցի ընթացքում հանձնարարել է ավելի մեծ ուշադրություն դարձնել զբոսաշրջիկներին տարբեր լեզուներով տեղեկատվության ապահովմանը:

Նորագույն տեխնոլոգիաները թույլ են տալիս, բայց այստեղ տեսածը Մերի Գրիսը միանգամից սոցցանցերում չի տեղադրում: Ասում է՝ զբոսաշրջիկին ցանկացած երկիր է բերում առաջին հերթին հետաքրքրությունը: Երբ վերադառնա Ֆիլիպիններ, այստեղ նկարածը խնամքով կմշակի ու կտարածի, որ իր ընկերներն էլ տեսնեն: Ինքը Հայաստանի մասին ընկերոջից է իմացել ու միանգամից որոշել՝ այցելած երկրների ցանկում պիտի լինի նաեւ այս երկիրը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Սոնա Հակոբյան

*

*