Դեպի Գառնի և Գեղարդ տանող ճանապարհը հատուկ կարգավիճակ է ստացել

2018թ. հունվարից ճանապարհի սպասարկումը կլինի մշտական ու պարբերական` տարվա բոլոր ամիսներին։
chanaparh

Այսուհետ դեպի Գառնի և Գեղարդ հնարավոր կլինի ուղևորվել առանց հսկա փոսեր շրջանցելու։ Ողջաբերդին հարող ավտոճանապարհի սողանքային 1,8 կմ հատվածը բարեկարգվել ու նորոգվել է. մի քանի օրից նաև գծանշումները կլինեն։ Այս մասին  տեղեկացնում են  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Ճանապարհին տրվել է հատուկ կարգավիճակ. 2018թ. հունվարից ճանապարհի սպասարկումը կլինի մշտական ու պարբերական` տարվա բոլոր ամիսներին։

Նախատեսվում է հիմնանորոգել նաև ճանապարհին հարող կիսաքանդ հենապատը, որը ևս, այսպես կոչված, «հոսող հողերի» հետևանքն է։ Եթե այս տարի եղանակային պայմանները թույլ չտան, անվտանգության նկատառումներով կհեռացվեն բոլոր պոկված քարերը, իսկ հենապատի հիմնանորոգման աշխատանքները կտեղափոխվեն մյուս տարի։

*

*