Գարեգին Երկրորդ կաթողիկոսը կոնդակ է հղել Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ

«Մայր Տաճարը հոգեղեն գեղեցկազարդ մարգարիտն է մեր հավատքի անդաստանում»
Garegin-B

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակ (Կաթողիկոսի պաշտոնական գրություն) է հղել հունիսի 23-ին նշվող Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ և նշել, որ Մայր Տաճարը հոգեղեն գեղեցկազարդ մարգարիտն է մեր հավատքի անդաստանում, և ազգի զավակների սրտերը ի սփյուռ աշխարհի կապված են այս անգին գանձին: Այս մասին տեղեկացնում են «Ֆեյսբուք»-ում Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի էջից։

Կոնդակում նշված է. ««Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ» (Շարական):

Առ Աստուած գոհաբանական մաղթանքով և Սուրբ Էջմիածնի տօնի բերկրութեամբ հայոց նուիրական Մայր Աթոռից հայրական Մեր սէրն ու Հայրապետական օրհնութիւնն ենք բերում հաւատաւոր մեր ժողովրդին՝ ի հայրենիս և ի սփիւռս: Հաւատքի ճշմարիտ լոյսը, որ հայոց երկրում ծագել էր Սուրբ Թադէոս և Բարդուղիմէոս առաքեալների քարոզչութեամբ, նորովի ճառագայթեց մեր ժողովրդի կեանքում: Առաքելապատիւ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Հայրապետի տեսիլքով, Սուրբ Տրդատ թագաւորի ջանքերով ու հաւատացեալների ոգեշունչ մասնակցութեամբ վեր խոյացաւ համայն հայութեան Սրբութիւն Սրբոցը, մեր հաւատքի յաւերժական ջահը, Աստուծոյ հետ մեր անխախտելի ուխտի և աներեր հաւատարմութեան հիասքանչ վկայարանը՝ Սուրբ Էջմիածինը: Մեր Տէր և Փրկիչ Յիսուս Քրիստոսի էջքով աստուածային երկնառաք պարգևներն ընդունեց մեր երկիրն ու ժողովուրդը:

Ամբողջությամբ՝ այստեղ

*

*