Ամենայն Հայոց Հայրապետը հյուրընկալել է N զորամիավորման սպաներին և նրանց ընտանիքներին

Երկրորդ Հայրապետը մաղթել է, որ հայ ընտանիքը, հայոց բանակն ու հայ ժողովուրդը հանապազ աճեն ու զորանան Աստծու սիրո մեջ:
garegin-b

Հունիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորաբար եկած N զորամիավորման սպաներին և նրանց ընտանիքներին:

Խոսելով քրիստոնեական արժեհամակարգի կարևորության և ընտանիքում այդ արժեքների պահպանման մասին՝ Վեհափառ Հայրապետը մասնավորապես արձանագրել է. «Մեր սահմանների ամրությունը մեր հայ ընտանիքն է: Փորձը ցույց է տվել, որ հսկայական տերություններ անհետացել են պատմության թատերաբեմից ոչ այն պատճառով, որ օտար զավթողներն եկել և ստրկացրել են նրանց, այլ այն պատճառով, որ նրանք բարոյական անկում են արել, կորցրել են իրենց արժեհամակարգը: Ահա թե ինչու է Եկեղեցին իր առաջնահերթ քարոզչությունն ուղղում դեպի հայ ընտանիքը, որպեսզի այն ապրի Քրիստոսի Ավետարանով: Միայն այդպես է, որ մեր ժողովուրդը կշարունակի իր հաստատուն ընթացքը դարերի հավերժության մեջ»:

Երկրորդ Հայրապետը մաղթել է, որ հայ ընտանիքը, հայոց բանակն ու հայ ժողովուրդը հանապազ աճեն ու զորանան Աստծու սիրո մեջ:

*

*