Գարեգին Երկրորդը հորդորում է հունիսի 30-ին ակցիա չանել

Գարեգին Բ-ն ուղերձ է հղել, որում նաև անդրադարձ է կատարել իր դեմ անցկացվող բողոքի ակցիաներին:

Ամեն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել, որում նաև անդրադարձ է կատարել իր դեմ անցկացվող բողոքի ակցիաներին: Նա, դիմելով հոգևոր հայրերին և հավատացյալ ժողովրդին, հորդորել է բողոքի ակցիա չանել հունիսի 30-ին:

«Սիրելի′ հոգևոր հայրեր և բարեպաշտ հավատավոր ժողովուրդ, շաբաթներ ի վեր մի խումբ հայորդիներ, որոնց շարքում 3 եկեղեցականներ, Սուրբ Աննա եկեղեցու բակում կազմակերպում են բողոքի ցույցեր՝ հայոց Հայրապետի հրաժարականի պահանջով: Հունիս 30-ին նրանք նախաձեռնել են  բողոքի միջոցառումը կազմակերպել Էջմիածին քաղաքում: Ի պատասխան այս նախաձառության՝ մեր հավատավոր զավակները տարբեր համայքներից  և եկեղեցու հոգևոր սպասավորները հայտարարություն են տարածել, որ այցելելու են Էջմիածին, որ իրենց զորակցությունը բերեն հայոց Հայրապետին»,- ասել է  նա:

Վեհափառը կարծում է, որ այժմ լարված ու հուզական վիճակ է, և հորդորում է զերծ մնալ անցանկալի երևույթներից. «Սադրիչ գործողությունները կարող են վտանգել մեր հավատավոր զավակների բարի անունը և մեր եկեղեցու բարի համբավը:

 Մանրամասները՝ տեսանյութում։

*

*