Մահացել է Գանձասարի վանահայր Տեր Գրիգոր քահանա Մարկոսյանը

Բակո Սահակյանն ցավակցական ուղերձ է հղել հոգեւորականի ընտանիքին:

Մահացել է Գանձասարի վանահայր Տեր Գրիգոր քահանա Մարկոսյանը:

«Նրա անունն ու հիշատակը միշտ վառ կմնան սերունդների հիշողության մեջ»,- հոգեւորականի ընտանիքին ուղղված ցավակցական ուղերձում ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Նա նշել է, որ Տեր Գրիգորը վերաբացված Արցախի թեմի առաջին հոգեւորականներից էր, մարդ, ով անձնվիրաբար ծառայել է ժողովրդին` իր գործունեությամբ մեծապես նպաստելով Արցախում հոգեւոր եւ ազգային արժեքների պահպանման ու զարգացման, քրիստոնեական հավատքի ամրապնդման սուրբ գործին:

«Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մեր հավատավոր ժողովրդին՝ անդառնալի կորստի կապակցությամբ, եւ մաղթում արիություն ու ոգու կորով», — ասված է Բակո Սահակյանի ուղերձում:

*

*