Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով

Պարգևը հանձնել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը։
gandzasar-poxikyan

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հուլիսի 5-ին` ՀՀ Սահմանադրությանը օրը, տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Ինչպես տեղեկացնում են Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից, Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի համար «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմինե Չիլաբոշյան-Պողիկյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից պարգևը հանձնել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը:

*

*