Այսօր Գալստյան կիրակին է

Գալստյան կիրակիի խորհուրդը համբերության, բարեպաշտության, պարկեշտության կոչն է
galstyan-kiraki

Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան: Այս կիրակին Հիսուս Քրիստոսի Առաջին Գալստյան` մարդեղության հիշեցումն է: Այս օրը միևնույն ժամանակ Երկրորդ Գալստյան խորհուրդն ունի: Ավետարաններում և առաքյալների թղթերում Երկրորդ Գալստյանը նվիրված բազմաթիվ հատվածներ և անդրադարձեր կան: Տերը զգուշացնում է Երկրորդ Գալստյան և դրա նախանշանների մասին.

«Զգույշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն, թե՝ ես եմ Քրիստոսը. և շատերին կմոլորեցնեն: Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր…»։

Գալստյան կիրակիի խորհուրդը համբերության, բարեպաշտության, պարկեշտության կոչն է, որովհետև հոգու բյուրեղացմամբ և ճշմարիտ հավատով մարդ կարող է սպասել Տիրոջ Հրաշափառ Գալստյանը:

Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն էլ ունեն Գալստյան կոչվող կիրակի:

*

*