Շինարարական աշխատանքները կասեցվել են օրենքի ուժով. քաղաքապետարանն արձագանքել է Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը

Աբովյան 5 հասցեում գտնվող հյուրանոցի շինարարության վերաբերյալ...
hyuranots

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը՝ Աբովյան 5 հասցեում գտնվող հյուրանոցի շինարարության վերաբերյալ:

««Մուտլի գրուպ» ընկերության կողմից Երևանի Աբովյան 5/1 հասցեում իրականացվող շինարարության օրինականությունը 2018-ի փետրվարին դատարանում վիճարկել է հարևան շինության սեփականատերը:

Հայցը դատարում վարույթ է ընդունվել 2018 թվականի փետրվարի 19-ին: Այդ պահից սկսած շինարարության աշխատանքները կասեցվել են օրենքի ուժով: «Շինարարության աշխատանքերի վերսկսմանը վերաբերող հարցերի քննարկմանը հնարավոր կլինի անդրադառնալ դատարանի՝ ուժի մեջ մտած վճռի պարագայում»,-գրել է նա:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե քաղաքապետը «պրոբլեմ է ստեղծում» Աբովյան 5 հասցեում հյուրանոցի շինարարություն համար։

 

 

*

*