Երեւանում այս օրվա համար ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել․ Գագիկ Սուրենյան — Երկիր Մեդիա

Երեւանում այս օրվա համար ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել․ Գագիկ Սուրենյան

Այսօր Երևանում օդերևութաբանական տեսանկյունից պատմական փաստ է գրանցվել:
eghanak

Այսօր Երևանում օդերևութաբանական ռեկորդ է գրանցվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Օդի ջերմաստիճանը Երևանի «Զվարթնոց» օդերևութաբանական կայանում հասել է +15,0 աստիճանի, որը 3 աստիճանով գերազանցել է 1976 թ. գրանցված ռեկորդը՝ 12,0 աստիճանը:

Այսօրվա համար ռեկորդային բարձր ջերմաստիճաններ են գրանցվել նաև Արարատյան դաշտի գրեթե ողջ տարածքում:

*

*