Պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Նունու Գոմեշն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

«Հիմա ամենակարևոր տեղում եմ, որտեղ պետք է այցելեի...»
nunu-gomesh

Երկօրյա այցով Հայաստանում է Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «ԵՎՐՈ 2020»-ի ՈւԵՖԱ-ի դեսպան Նունու Գոմեշը:

Պորտուգալական ֆուտբոլի լեգենդն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Գոմեշը պատասխանելով լրագրողների հարցերին՝ փաստեց, որ Հայաստանում է երկու աշխատանքային օրով, որի ընթացքում կհետևի նաև այս օրերին Երևանում ընթացող Եվրոպայի ֆուտբոլի Մ19 տարեկանների առաջնությանը: «Ես առաջին անգամը չէ, որ Հայաստանում եմ: Այստեղ եմ եկել նաև տարիներ առաջ ազգային թիմի հետ»,- ասաց նա:

Պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքով` ֆուտբոլի զարգացման համար հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել պատանի ֆուտբոլիստներին, ինչն արդեն իսկ արվում է Հայաստանում: «Հիմա ամենակարևոր տեղում եմ, որտեղ պետք է այցելեի և նման կերպ փորձում եմ իմ հարգանքի տուրքը մատուցել զոհերի հիշատակին»,- ընդգծեց նա:

Գոմեշը լիահույս է, որ Երևանում ընթացող Եվրո-2019-ում Պորտուգալիայի ընտրանին, որը մրցաշարի գործող չեմպիոնն է, կարող է հասնել մրցաշարի կիսաեզրափակիչ կամ եզրափակիչ:

*

*