Երեւանի Ֆրանսիայի հրապարակը շարունակում է փակ մնալ

Մասնակիցների մի մասը գիշերել է վրաններում...

Երեւանի Ֆրանսիայի հրապարակը երեկվանից շարունակում է փակ մնալ։ Մասնակիցների մի մասը գիշերել է վրաններում, մյուս մասը` նստարաններին, որոնք Ֆրանսիայի հրապարակ էին բերվել հարակից փողոցներից։

Ցուցարարները հրապարակ են բերել նաև վառարան, խմելու ջուր, սնունդ։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԺ  «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ մեկտեղ քայլերթով հասել է Ազատության հրապարակ, որտեղ սկվել է «ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման» հանրահավաքը: Այնուհետեւ նրանք շրջափակել են Ֆրանսիայի հրապարակը՝ ամբողջությամբ դադարեցնելով երթևեկությունը:

Նրանք պատրաստվում են մինչև ապրիլի 17-ը մնալ Ազատության հրապարակում։

 

*

*