Ֆրանսիայի հրապարակը շարունակում է փակ մնալ

Փաշինյանը տեղեկացրել է, որ ապրիլի 15-ին գլխավոր հանդիպման երկու ժամ են ունենալու՝ 14:00-ին և 18:30-ին:
hanrahavaq-fransiayi-hraparak

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնության անդամները և նրանց համակիրները Երևանի փողոցներում կազմակերպված երթից հետո հերթական հանրահավաքն անցկացրին, որն այս անգամ կայացավ  Ֆրանսիայի հրապարակում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ իրենց նախաձեռնությանը միացել է «Միավորված կոմունիստական կուսակցությունը»: Մինչ այդ միացել էին «Նոր ժամանակներ», «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները:

Նիկոլ Փաշինյանը դիմելով  ՀՀ քաղաքացիներին՝ հրավիրեց Ֆրանսիայի հրապարակ:

Պատգամավորը ևս մեկ անգամ համերաշխության կոչ արեց ՀՀ ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին ու կուսակցություններին, ինչից հետո հանրահավաքն ավարտվեց։

Փաշինյանը  հավաքի մասնակիցներին հայտնեց, որ ապրիլի 15-ին գլխավոր հանդիպման երկու ժամ են ունենալու՝ 14:00-ին և 18:30-ին:

Ֆրանսիայի հրապարակը շարունակում է փակ մնալ։

ՀՀ գլխավոր դատախազության կողմից հանձնարարվել է ՀՀ ոստիկանությանը նյութեր նախապատրաստել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած հավաքի մի խումբ մասնակիցների կողմից Երևանի պետական համալսարանի և Հանրային ռադիոյի շենքերում իրականացված գործողությունների փաստերի առթիվ:

 

*

*