Ֆրանսիական համալսարանի շրջանավարտները դիպլոմներ են ստացել

Ի դեպ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն էլ պաշտոնական արարողությանը անակնկալով էր ներկայացել:
fransiakan-diplom

Այսօր Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների հավաքում ֆրանսիացին դարձել էր հայախոս ու հակառակը։ Մի քանի տասնյակ համալսարանական շրջանավարտների ստացած ավարտական վկայականներն էլ կարեւոր առանձնահատկություն ունեն։

Հայաստանցի ուսանողների դիպլոմները լիարժեք գործում են նաեւ Ֆրանսիայում ու իրենց աշխատանքային ապագան կերտելու համար մեծանում է աշխատաշուկայի աշխարհագրությունը։

Ի դեպ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն էլ պաշտոնական արարողությանը անակնկալով էր ներկայացել:

«Այս ուսանողները տարիներ առաջ ֆրանսերեն խոսել չէին կարողանում, իսկ այսօր արդեն շրջանավարտ են եւ ստանում են Հայաստանի ու Ֆրանսիայի պետական դիպլոմներ:

Շնորհավորում եմ ձեզ, որովհետեւ դուք տանջվել եք նախ ընդունվելու, ապա այս օրվան հասնելու համար: Այժմ դուք մուտք եք գործում աշխատաշուկա: Մենք շատ ուրախ կլինենք հետագայում ձեզ տեսնել Հայաստանի քաղաքական,տնտեսական, վարչական եւ այլ ոլորտներում»,- ասաց Ջոնաթան Լաքոտը:

*

*