Սերժ Սարգսյանն այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն

Սերժ Սարգսյանը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանատան աշխատակիցներին ու Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:
serj-fransia-despan

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 14-ին այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:

Ինչպես տեղեկանում ենք  ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանատան աշխատակիցներին ու Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:

Նախագահը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են հայ-ֆրանսիական բազմաբնույթ հարաբերությունները տարբեր բնագավառներում ընդլայնելու և խորացնելու հնարավորություններն ու երկուստեք կարևորել սերտ փոխգործակցությունը նաև Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում:

Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին:

*

*