Բակո Սահակյանը Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպում է ունեցել

Քննարկվել են Ֆրանսիա-Արցախ հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր:
bako-fransia

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպում է ունեցել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի մի խումբ անդամների հետ:

Քննարկվել են Ֆրանսիա-Արցախ հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել շրջանակի անդամներին՝ բարձր գնահատելով նրանց կողմից տարիներ շարունակ իրականացվող մեծ ու կարեւոր աշխատանքը:

*

*