Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
metro

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի օրերին «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն իր աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով՝ աշխատանքային օրվա գրաֆիկով և լրացուցիչ շարժակազմերով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը:

Մետրոն կաշխատի 07:00-ից մինչ 24:00-ն, անհրաժեշտության դեպքում աշխատանքային ժամերը կերկարաձգվեն:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները